Օրերս տեղի է ունեցել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի դուստրերի՝ Սոֆիի և Միշելի Սուրբ Մկրտությունը։ Կնքահոր և կնքամոր պարտականությունները կատարել են ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու կինը։ Արարողությունը տեղի է ունեցել հարազատ Գյումրիում։
Մհեր Մկրտչյանը սոցիալական իր հարթակներում Մկրտության օրվանից լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.
«Աղջիկներս դարձան հայ քրիստոնյա։ Առաջին պաշտոնական լուսանկարը կնքահոր ու կնքամոր հետ»։