ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանի դուստրը այսօր՝ հուլիսի 1-ին դարձավ 1 տարեկան։ Օրվա առթիվ Լենան ինստագրամյան իր էջում դստեր մասնակցությամբ թեմատիկ ֆոտոշարք է ներկայացրել, որին կից գրառմամբ շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձը՝ հայտնելով նաև, որ այսօր տեղի է ունենալու դստեր Սուրբ Մկրտությունը.
«Իմ կյանքի մեծագույն իմաստ, ծնունդդ շնորհավոր։ Իմ առաջնեկ, իմ Նելլկա։ Քո ծնունդը փոխեց մեր կյանքը։ Քո ծնունդով ջերմություն ես բերել մեր տուն։ Ամենաերջանիկ մայրն եմ, որ քեզ ունեմ։ Անհոգ մեծանաս, հաջողակ, անասելի սիրված և ամենակարևորը Աստծո հովանու ներքո, քանզի այսօր դու ամենակարևոր օրհնությունն ես ստանում՝ մկրտվելով Հայ Առաքելական Եկեղեցում»,-գրել էր երգչուհին։