Հայ իրականության մեջ շատ են հայտնիները, որոնց աստղը վառվում է միանգամից։ Նման արտիստներից է նաև Հրանտ Թոխատյանը, ով հարուստ ֆիլմագրություն և թատրոնում խաղալու փորձ ունի սկսած 1981 թվականից, սակայն «Մեր բակը» ֆիլմը նոր վերելք էր Թոխատյանի կարիերայում։ Հենց ֆիլմից հետո նա դարձավ հանդիսատեսի սիրելին և ժամանակակից ամենապահանջված դերասաններից մեկը։
Որքան սիրված է նա որպես դերասան, գրեթե նույնքան էլ անհասկանալի է որպես քաղաքական գործիչ և մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր հակասական հայտարարություններով։
Թոխատյանի քաղաքական գործունեությունը սկսվել է մոտ 10 տարի առաջ, երբ վերջինս որպես Երևանի ավագանու անդամ ընտրվեց ՀՀԿ կազմում։ Սակայն անգամ այդ տարիներին տպավորություն էր, թե Թոխատյանը հարում է ընդդիմությանը։
Օրինակ՝ դեռ 2015 թվականին, երբ Թոխատյանը Երևանի ավագանու անդամ էր, նշել էր, որ ըստ իրեն՝ արտիստներին կոչումներ շնորհելու դարը արդեն անցել է և որ դա Խորհրդային միությունից մնացած ավանդույթ է, որը շարունակվում է։ Լրագրողների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչու՞ ինքը չի հրաժարվում Ժողովրդական արտիստի կոչումից, Թոխատյանն ասել էր, որ դա չի փոխելու իր աշխատանքի որակը։
Հրանտ Թոխատյանը Երևանի ավագանու անդամ է եշել 2013-2016 թվականներին, և, ինչպես գիտենք, դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ Երևանի քաղաքապետ էր Տարոն Մարգարյանը։ Եթե փորձենք վերհիշել, թե ինչ հայտարարություններ է այդ տարիներին արել Թոխատյանը, կնկատենք, որ նրա խոսքում կա ընդգծված դժգոհություն քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության կատարած աշխատանքի նկատմամբ, չնայած ինքը՝ Թոխատյանը, կարծես չէր էլ փորձում թաքցնել իր դժգոհությունը, տեղ-տեղ, երևի թե մոռանալով, որ ինքն էլ է այդ քաղաքային իշխանության մի մասը կազմում և պարզապես դժգոհելու և փնովելու փոխարեն կարող էր հենց ինքը փոփոխություններ առաջարկել և հետամուտ լինել դրանց կայացմանը։ Փոխարենը՝ արդեն տարիներ անց, երբ այլևս ավագանու անդամ չէր, հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ինքն էլ է երբեմն բացակայել ավագանու նիստերից։ Այդ դեպքում ժամանակին ումի՞ց և ի՞նչ էր պահանջում Թոխատյանը։
Կամ, մեկ այլ օրինակ. 2014 թվականին իր խոսքում Թոխատյանն ասում է.
«Դժվար է Կառավարության աշխատանքին գնահատական տալ, որովհետև աշխատանքը նա է, որը որ երևում է, եթե չի երևում ուրեմն աշխատանք չկա»։
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու՞ էր Թոխատյանը որպես ավագանու անդամ առաջադրվել հենց ՀՀԿ-ից։Իսկ եթե ենթադրենք, որ նախքան առաջադրումը չի պատկերացրել, որ նման իրավիճակ է ստեղծվելու, ապա ինչու հենց այդ ժամանակ լիազորությունները դադարեցնելու որոշում չէր կայացնում։ Այսինքն՝ ավագանու կազմում լինելու հենց սկզբից Թոխատյանը դժգոհել է բոլորից անխտիր, բայց շարունակել է իր գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ, այդ տարիների ընթացքում այդպես էլ որևէ զգալի աշխատանք չկատարելով։ Համենայն դեպս, բարդ է հիշել որևէ դրական փոփոխություն, որը կատարվել է հենց Թոխատյանի նախաձեռնությամբ։
Հրանտ Թոխատյանը այժմ դարձավ նոր փրկիչ, հիմա էլ նոր փրկության ծրագրում է պաթոսով առաջնորդվում, բայց վստահ ենք, որ եթե ավելի լավ առաջարկ ստանա, փորձը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է սևացնել նաև այս ծրագիրը։ Այնպես որ, Հայաքվե ծրագրին մասնակցելիս հիշեք, որ այնտեղ կարկառում դեմքերից մեկը, տաղանդավոր դերասան, բայց ԱՆՏԱՂԱՆԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆՆ Է։