Երգիչ Էրիկ Կարապետյանի կինը՝ Սվետլանա Իշխանյանը, ամուսնու հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Ես և իմ զուգընկերը»։
Նշենք, որ զույգը հազվադեպ է համատեղ հրապարակումներ անում, իսկ վերջերս Էրիկը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում ընտանիքի մասին խոսելիս նշել էր.
«Ես կարծում եմ, որ գոյություն ունի տուն, տան պատեր, և էն ինչ-որ տեղի ա ունենում տան պատերի ներսում, պետք ա մնա տան պատերի ներսում։ Ինձ պետք է սիրեն իմ երգի համար և իմ երգը պետք ա հետաքրքրի հանդիսատեսին»։