Երգիչ Արկադի Դումիկյանը և կինը՝ Սվետլանան, ՌԴ-ում մասնակցել են հայկական հարսանիքի, որի ընթացքում կատարել են քավորի և քավորկնոջ պարտականությունները։ Չնայած նրան, որ հարսանեկան արարողությունն անցկացվել է Հայաստանի սահմաններից դուրս, այնուամենայնիվ պահպանվել են հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները, իսկ Արկադին և Սվետլանան կատարել են քավորին և քավորկնոջը հատուկ բոլոր ավանդույթները։ Հարսանիքին մասնակցել է նաև Արկադիի եղբայրը՝ Արիկ Դումիկյանը։ Հարսանյաց օրվա ընթացքում Սվետլանան նախընտրել է ներկայանալ ամբողջովին կարմիր զգեստով, իսկ Արկադին դասական ոճում է։
StarNews-ը ներկայացնում է բացառիկ կադրեր հարսանեկան արարողությունից։
Մանրամասն՝ տեսանյութում.