Դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը՝ երիտասարդ երգչուհի Սեդա Սեյրանյանը, այսօր նշում է ծննդյան 21-ամյակը։ Օրվա առթիվ Կամոն դստեր հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Սեդուլս, գանձս, իմ քաղցր բալա, տարեդարձդ շնորհավոր։ Քեզ ցանկանում եմ կյանքում միշտ լինես ուրախ, երջանիկ, գրավես աշխարհի բոլոր բեմերը և ամենակարևորը, որպես արվեստագետ և արտիստ՝ վայելես քո ժողովրդի սերն ու հարգանքը»։
Նշենք, որ Սեդան ծննդյան օրն անցկացնում է Շարմ էլ Շեյխում։