Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքը հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված ու քննադատված զույգերից մեկն է: Բայց ձեզանից քչերը գիտեն, թե իրականում ինչպես է սկսվել Սարգիսի և Մանոյի սիրո պատմությունը: StarNews-ը այսօր անդրադառնում է այս ընտանիքի պատմությանը:
Այս տարի Դերասան Սարգիս Գրիգորյանը և պարուհի Մանո Գրիգորյանը նշեցին իրենց ամուսնության 15 տարին: Դերասանը Մանոյի հետ ծանոթության մասին պատմելիս մի անգամ ասելել է.
«Ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներին, երբ երկուսս էլ սովորում էինք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ինքն իր կյանքն ուներ, ես՝ իմ։ Հետո այնպես ստացվեց, որ երկուսս էլ դժվարություններ ունեցանք, և դա մեզ միացրեց։ Հետո նկատեցինք, որ իրար շատ լավ ենք հասկանում, ուրիշ ոչ մեկի կարիքը չունենք և ուզում ենք միասին լինել»,- նշել էր դերասանը: Մենք բազմիցս անդրադարձել ենք նրան, որ զույգը սիրառատ հրապարակումներ հաճախ է անում իր սոցիալական էջերւմ նրանք պահը բաց չեն թողնում իրար սեր խոստովանելու համար: Այդ մասին մի անգամ խոսել է Մանոն ու ասել հետևյալը. «Դեռ այն ժամանակ, երբ Ֆեյսբուքն ու Ինստագրամը հայտնի չէին, մենք հաճախ էինք տարբեր հաղորդումների հյուր գնում: Իսկ այժմ էլ սոցցանցերի միջոցով փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ընտանիքն ամենակարեւորն է: Կիսվում ենք մեր երջանկությամբ, դա էլ միշտ ուշադրություն է գրավում եւ լավ ու վատ խոսակցությունների առիթ է տալիս»:
Մանոն նշել է, որ երջանիկ լինելու համար պետք է քայլեր ձեռնարկել. «Ընտանիք ասվածն ինձ համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որի արմատը պետք է լինի սերը, եւ այն պետք է ջրել, որպեսզի ճյուղեր տա եւ հետո՝ բերք:
«Մենք ամեն օր աշխատում ենք մեր երջանկության եւ ընտանիքի համար, որովհետեւ դա մեկ օրվա աշխատանք չէ. ընտանիքը մեծ աշխատանք է ինքներս մեզ վրա, դիմացինի, եթե ուզում ես լինել երջանիկ»:
Մանրամասն՝ տեսանյութում.