Ձեր գովազդն այստեղ

Հայտնիներ, հայտնի լինելը միայն 2000$-ով երկու երգ երգելը չէ, այլև ծանր պահին ձեր ձայնը բարձրաձայնելը. դուրս եկեք վերմակների տակից

  • Sep 21, 2023

Հայտնիներ, հայտնի լինելը միայն 2000$-ով երկու երգ երգելը չէ, այլև ծանր պահին ձեր ձայնը բարձրաձայները. դուրս եկեք վերնակների տակից։

Աստղեր, հայտնիներ, երգիչներ, երգչուհիներ, թամադաներ, բլոգերներ, կարճ ասած` մարդիկ ովքեր սովորական մահկանացուներիցս մի փոքր ավել են, ձեր առաքելությունը միայն թանկանոց հարսանիքների կամ առիթերին ներկա գտնվելը ու աստղաբաշխական գներով ձեր «բրենդը» վաճառելը չէ: Դուք ոչ միայ հաճելի ու ուրախ պահերին, իրար հերթ չտալով հայտնվել համացանցում, այլև դուք պետք է մեր երկրի ժողովրդի համար ամենածանր պահերին նուունպես ակտիվ լինեք:

Ոչ մեկդ Քիմ Քարդաշյանից հայտնի չեք, ոչ մեկդ Քիմ Քարդաշյանից հարուստ չեք ու ոչ մեկդ Քիմ Քարդաշյանի լսարանի 10 տոկոսն էլ չունեք ու եթե այդ աղջիկը կարողանում է իր հայտնությունից իջնի ու հայրենիքի համար ձայնը բարձրացնի, դուք ուղղակի պարտավոր եք, դուք ուղղակի առանց աչք թարթելու դա անեք:

Ձեր հետևորդների բանակը մենակ գովազդատուի մոտ գին բարձրացնելու համար չէ, դուք նաև պատասխանատու եք նրանց համար, դուք նաև պետք է նրանց հայտնեք ձեր կարծիքը ու դիրքորոշումը, ոչ թե լռելյայն սպասեք, թե երբ կավարտվի, որպեսզի սկսեք ձեր գումարային գովազդները:

Ուշքի եկեք, Դուք ոչ մեկդ Քիմից հայտնի ու սիրված չեք, բայց ամեն մեկդ ու միասնական այդ հայուհուց սովորելու շատ բան ունեք:

Պատասխանատու գտնվեք ձեր հայրենիքի, հայրենակիցների, հետևորդների ու «աստղ» բառի նկատմամբ:

Մեկնաբանություն

Որոնում