Վաչե Ամարյանին մեղադրել են ցուցամոլության մեջ. Ինչ սուր պատասխան է տվել երգիչը. Մանրամասներ

  • Oct 25, 2023

Արդեն տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ է Անաիս Սարդարյանի նախաձեռնած բարեգործական ակցիան, որի միջոցով հազարավոր արցախցիներ սննդի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով օգնություն են ստացել։

Մի շարք հայ հայտնիներ արդեն հասցդել են միանալ նախաձեռնությանը, օրերս նրանց է մոացել նաև երգիչ Վաչե Ամարյանը, ով սննդով և հիգիենայի պարագաներով բարձված երեք մեքենա է ուղարկել՝ որպես օգնություն։

Թե՛ Անաիսը, թե՛ Վաչեն այդ տեսանյութերով կիսվել էին սոցիալական իրենց էջերում, սակայն համացանցի օգտատերերի արձագանքը ոչ միանշանակ էր։ Շատերը երգչի մեղադրել էին ցուցամոլության մեջ։ Վաչեն էլ, թեմային անդրադառնալով, հետևյալ գրառումն էր կատարել.

«Հարազատներս, ցուցադրության համար չեմ տեղադրում իմ կողմից ուշադրությունը, այլ նրա համար, որ ազգովի, ով ինչով կարողանում է թող օգնություն տա մեր նեղության մեջ հայրենակիցներին։ Աղջիկներ ջան, ձեզ էլ շատ-շատ մերսի, որ այդ դժվար ու սուրբ աշխատանքի մեջ, հալալ մաքուր տեղ հք հասցնում ցանկացողների կողմից ուշադրությունը»։

Մեկնաբանություն

Որոնում