Թողել է երգարվեստը և զբաղվել Արայի դաստիարակությամբ. Նոր տեղեկություններ՝ Արա Մարտիրոսյանի մայրիկի մասին

Join Telegram
  • Nov 05, 2023

StarNews-ը քիչ առաջ հայտնեց, որ կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանի մայրը։
Երգիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մայրիկի լուսանկարն ու գրել.

«Մամ ջան, թող Աստված հոգիդ լուսավորի»։

Մեր բացառիկ տեղեկություններով՝ երգչի մայրը նույնպես զբաղվել է երգարվեստով՝ գրանցելով բավականին լուրջ հաջողություններ։

Մինչ որդու լույս աշխարհ գալը նա երգել է հանրահայտ Կոնստանտին Օրբելյանի օրկեստրում՝ հանդես գալով Նադեժդա Սարգսյանի, Սյուզան Մարգարյանի, Գայանե Հովհաննիսյանի և նույն սերնդի մի շարք այլ արտիստների հետ։

Արայի ծնունդից հետո սակայն, տիկին Զոյան, թողնում է երգարվեստը և ամբողջովին զբաղվում որդու դաստիարակությամբ՝ միաժամանակ աշխատելով նաև ցուցահանդեսների կադրերի բաժնում։

Նշենք, որ դեռ մի քանի տարի առաջ երգիչը իր մեծ մենահամերգի ժամանակ մայրիկին հուզիչ կատարում էր նվիրել։

Մեկնաբանություն

Որոնում