Արկադի Դումիկյանի մայրը լшց է լինում որդիների անակնկալից. Բացառիկ ու հուզիչ կադրեր

  • Nov 13, 2023

Արկադի Դումիկյանը այսօր հայկական երգարվեստի ամենասիրված և պահանջված արտիստներից մեկն է, նրա համերգները աշխարհի յուրաքանչյուր անկյունում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։

Ցանկացած համերգի ժամանակ Դումիկյանը անպայման կատարում է իր մայրիկին՝ Ինգա Դումիկյանին նվիրված երգը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նրան։

Երգիչը բազմիցս խոսել է այն մասին, թե ինչ դժվարությամբ է մայրը պահել և մեծացրել իրեն և եղբորը՝ Արիկին։ Արկադին ինքն էլ վաղ հասակից կատարել է ամենատարբեր տեսակի աշխատանքներ՝ մայրիկի հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար։

Արդեն այսօր եղբայրները բաց չեն թողնում առիթը՝ մայրիկի յուրաքանչյուր օր իսկական տոնի վերածելու համար։ Վերջերս էլ Ինգա Դումիկյանը նշում էր ծննդյան տարեդարձը և եղբայրները որոշել էին հենց կեսգիշերվանից տոնել մայրիկի տարեդարձը՝ շքեղ ծաղկեփնջով և տոնական տորթով անակնկալի բերելով նրան։

Հրապարակված կադրերում երևում է, որ Ինգա Դումիկյանը բավականին հուզված է, իսկ իր համար այդ կարևոր օրը նա անցկացրել է ամենասիրելի և հարազատ մարդկանց ընկերակցությամբ։ Սկեսրոջ ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում էր արել նաև Արկադի Դումիկյանի կինը՝ Սվետլանան։

Մեկնաբանություն

Որոնում