Պետք է ստիպեի շուտ գնար հիվшնդանոց. Հրաչ Քեշիշյանը՝ Հայկոյի կյանքի վերջին օրերի մասին

  • Nov 14, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

Հրաչ Քեշիշյանի ֆիլմերի հետ կապված ամենահաճախ հանդիպող քննադատությունն այն է, որ ռեժիսորը բոլոր ֆիլմերում շատ է նույն դերասաններին ներգրավում։ Քեշիշյանն էլ, այս մասին խոսելիս նշեց՝ «լավ եմ անում».

«Իմ ֆիլմը չի՞, ես եմ որոշում՝ ոնց եմ անում։ Ո՞ր դերասանն է, որ կար ու ես չեմ նկատել։ Իմ խիղճը այդ առումով հանգիստ է, որ այն մարդկանց հետ ում աշխատում եմ, մեր համագործակցությունը դրական է եղել երկուստեք»։

Երջանկահիշատակ կոմպոզիտոր, երգիչ Հայկոն հաճախ էր նշում, իր ֆիլմերի համար երաժշտություն գրելու առաջին հնարավորությունը իրեն տվել է հենց Հրաչ Քեշիշյանը։ Հայկոյի մասին խոսելիս, Քեշիշյանն ասել էր.

«Եթե ես կարողանայի հասկանալ կամ ունենայի հնարավորություն, որ տեսնեի ինչ է լինելու 21 թվականին, միգուցե ես կարողանայի ավել բան անել, այդ պահին ստիպեի՝ ինքը ավելի շուտ գնար հիվանդանոց։ Երբ հիվանդանոցում էլ էր այդ ժամանակ էլ էինք շփվում, ինչ-որ պահից այդ շփումն էլ կանգնեց։ Մենք մի ընտանիք ենք եղել։ Այնքան գործ ունեինք, այնքան բան կար իրար հետ անելու։ Հայկոն չիմացավ, որ ինքն է այս երկրի հաջորդ կոմպոզիտորը, ցավալին դա է։ Ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում, բայց չի բուժում»։

Մեկնաբանություն

Որոնում