Մարիա Չանդիրյանը, ով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ, այս ամռանը ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։
Մարիան բազմաթիվ հրապարակումներ էր արել՝ ցույց տալով և՛ հարսանիքը, և՛ նախահարսանեկան խնջույքը։ Արդեն այսօր պարուհին ամուսնու հետ համատեղ ջերմ հրապարակում է արել՝ հայտնելով, որ հղի է և սպասում է առաջնեկին։
StarNews-ը շնորհավորում է զույգին՝ ուրախալի լուրի առթիվ։