Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը հերթական ռազմական գործողությունները սկսեց Արցախի նկատմամբ՝ թիրախավորելով նաև բնակելի թաղամասերն ու շենքերը։ Մինչ այս պահը հայտնի է բազմաթիվ զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին։
Մի շարք հայ հայտնիներ այս կամ այն ձև արձագանքել են տեղի ունեցողին, նրանց թվում է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը։
StarNews-ի բացառիկ տեղեկություններով՝ Լիլիթը հետաձգել է Լոս Անջելեսում կայանալիք իր մեծ համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին։