Երգչուհի Լուարա Հայրապետյանն ամուսնացել է։ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանի ներկայացուցիչը ինստագրամյան էջի story բաժնում կիսվել է հարսանեկան կադրերով։ Լուարայի հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, ներկա են եղել նաեւ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ երգչուհի Էմմին, որն իր էջում հարսանիքից տեսանյութ է տեղադրել։
Երգչուհու ընտրյալի անունը Երվանդ է, նա ևս բնակվում է ԱՄՆ-ում։