Սոֆյա Պողոսյանը նախկին ամուսնու մասին բացառիկ հայտարարություն է արել. Մանրամասներ

  • Oct 16, 2023

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում՝ կապված թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ անձնական կյանքի մանրամասներով։ Սակայն որքան էլ տարօրինակ է Սոֆյան մի առիթով ասել էր, որ ինքը միշտ չի սիրել ուշադրության կենտրոնում լինել և շատ վիրավորական է համարել, երբ մտածել է, որ արտաքինի համար իրեն կարող են այս կամ այն նախագծում ներգրավել.

«Չեմ գտնում, որ արտաքինը առավելություն է։ Իհա՛րկե կողքից դա կարող է հնչել որպես մեծամտություն, բայց դա որպես առավելություն համարել՝ ամենավերջին բանն է, քանի որ այնքան ներքին արժանիքներ կան։ Բացի այդ արտաքինը ժամանակավոր է։

Իսկ ահա Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ ամուսնության, ինչպես նաև իր նախկին հարաբերությունների մասին պատմելիս դերասանուհին ընդգծել էր.

«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ընտրում են մի ճանապարհ, որտեղ իրենք երջանիկ չեն։ Կյանքը այնքան կարճ է, որ կյանքին վերաբերվես որպես սևագրություն։ Ես գտնում եմ, որ ամեն օրը կարող է լինել քո վերջին օրը։ Մանկուց իմ մեջ այդպես է, եթե ես զգում եմ, որ ինձ համար լավ չի, իհա՛րկե ոչ էգոիստաբար։

Առողջ էգոիզմը ճիշտ է, որովհետև եթե դու դժբախտ ես, հնարավոր չի, որ քո կողակիցը կամ քո երեխաները լինեն երջանիկ։ Ես երկար ժամանակ փախչում էի ու մեկ օրվա մեջ չեմ որոշում կայացրել, ես այն մարդը չեմ, ով կարող է ապրել հոսանքով։ Ես մեծամասամբ, երբ դիտարկում եմ, երբ վաղ հասակում են ամուսնանում, չի հաջողում, որովհետև դու այդ ժամանակ չես ճանաչում ինքդ քեզ ու բոլորովին պարտադիր չի, որ լինեն լուրջ խնդիրներ, կամ կողքինդ քեզ նեղացնի կամ լուրջ ընտանեկան դրամաներ լինեն։ Մեծանում եք և հասկանում ես, որ լրիվ տարբեր եք, տարբեր հայացքներ ունեք։

Երկար ժամանակ է անցել, մտածում էի չխոսեմ, որ չնեղացնեմ իմ նախկին ամուսնուն՝ Նարեկին, նա շատ լավ մարդ է, եթե մարդիկ բաժանվում են, չի նշանակում՝ մեկը լավն է, մյուսը վատ, դրա համար են բաժանվել»։
Սոֆյան նաև նշել էր, որ իր և նախկին ամուսնու անձնականում մոտ 2 տարի ամեն ինչ քանդված է եղել, և այն խոսակցությունները, թե Աշոտը եկավ և Սոֆյան քանդեց իր ընտանիքը, իրականությանը չեն համապատասխանում։

Դերասանուհին նաև նշել էր, որ բաժանվելուց հետո ոչ ոք՝ անգամ իր մայրն ու քույրը, չեն իմացել, որ ինքը բաժանվել է։ Ըստ Սոֆյայի՝ ինքը այդպես է վարվել՝ ճնշումներից խուսափելու համար։

 

Մեկնաբանություն

Որոնում