Ամաչում եմ ամուսնուցս, չեմ գնահատել նրան. Էմմա Մանուկյանը՝ ընտանեկան խնդիրների մասին

  • Oct 25, 2023

Դերասանուհի Էմմա Մանուկյանի հեռուստատեսային նախագծերը հաջորդում են մեկը մյուսին, մեծ է նաև զբաղվածությունը թատրոնում և Էմման մեկ անգամ չէ, որ նշել է, թե աշխատանքային նման խիտ գրաֆիկը ազդում է ընտանեկան կյանքի վրա.

Մի առիթով Էմման նաև խոստովանել էր, որ ինքը հակված է դեպրեսիաները և այդ վիճակում չհայտնվելու համար իրեն անհրաժեշտ է անդադար աշխատել.

«Ամեն ինչը ինձ բերում է դեպրեսիայի, ես շատ հաճախ եմ ունենում դեպրեսիաներ՝ տարբեր տևողությամբ, այդ հոգեվիճակը ինձ մոտ մշտական է։ Ես շատ հարմարվող մարդ եմ և իմ այդ հարմարվողականությունը երբեմն կարող է ի վնաս ինձ աշխատել։ Ես ապագայի հանդեպ շատ մեծ վախ ունեմ։ Երբ դու ունես երեխա, դու քո մասին էլ այդքան չես մտածում, քո բոլոր վախերը կապված են երեխայի հետ, ունես երեխային պաշտպանելու խնդիր։ Դրանք աբստրակտ վախեր չեն, երբեմն խուճապային գրոհներով ու հիվանդություններով են արտահայտվում»։

Դերասանուհին անկեղծացել էր ու ասել, որ ինքը մտածել է երկրից հեռանալու մասին, սակայն ամաչել է ամուսնուց՝ Վիլենից, քանի որ նա գնացել է պատերազմ ու պաշտպանել իր ընտանիքը.

«Ես գիտեմ, թե ոնց է դրան վերաբերվում Վիլենը, ինչ արժեքներ ու հայացքներ ունի ինքը, դրա համար այդ թեման մեր տանը փակ է, ես դա բարձրաձայնհլու իրավունք չունեմ երբեք, դա իր համար անընդունելի է ու ես չեմ կարող այդ հարցում իր հետ հաշվի չնստել։ Դրանք ավելի շատ իմ մայրական վախերն են։ Ինքն այնքան վստահ է, որ ինքը իր ընտանիքը կարող է պաշտպանել ու պաշտպանել է ու ես անկեղծ ամաչում եմ իր հետ դրա մասին խոսել։

Պատերազմը մեր կյանքում շատ բան է փոխել։ Երբ պատերազմը մտավ իմ փոքր ընտանիք, ինքը այնքան բան փոխեց և ամենատարօրինակը այն է, որ ես միշտ մտածել եմ, թե պատերազմն իր հետ բերում է միայն փլուզում, միայն քանդում է, բայց իմ ընտանիքում պատերազմը շատ բան նորից կառուցել է։ Մեզ միավորեց կորցնելու վախը։ Մենք շատ փոքր տարիքից ենք իրար ճանաչում և գալիս է մի պահ, որ շատ անհոգ ես դառնում նրա մեջ ինչ ունես ու այդ ամենը վերաարժեվորելուց հետո անգամ ամաչում ես այդ անհոգության ու անփույթ վերաբերմունքի համար, որ ունեցել ես այդ ամենի հանդեպ։

Պատերազմից երեք օր էր անցել, երբ Վիլենը գնաց կամավոր, սարսափելի օրեր էին թե՛ իմ համար, թե՛ իմ աղջկա համար, որովհետև ինքը բավականին մեծ էր ու ամեն ինչ շատ լավ հասկանում էր ու մենք փորձում էինք իրար խնայել, չէինք խոսում ընդհանրապես դրա մասին, բայց անցանք այդ փորձությունը։ Ինքը պատերազմի ավարտից 2-3 ամիս հետո նոր վերադարձավ տուն, Փառք Աստծո, առողջ։ Երբ ինքը զանգեց ու ասաց, որ հաջորդ օրը գալու է, ես ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Հաջորդ օրը ես դուռը բացեցի ու հասկացա, որ իմ առաջ լրիվ ուրիշ մարդ է կանգնած։ Մենք անգամ չենք գրկել իրար։ Մտա իմ սենյակ ու երկար ժամանակ չէի կարողանում դուրս գալ։

Ես նայեցի նրա աչքերի մեջ ու հասկացա, որ այդ ամիսները մեզ իրարից շատ հեռու են շպրտել։ Ես չեմ ունեցել ոչ մի դերակատարում իր վերականգնման մեջ։ Մեր միջև ոչ թե անձնական անհամաձայնությունների շրջափուլ էր, այլ՝ աշխատանքով տարվելու։ Ժամանակ չկար իրարով լինելու։ Անընդհատ ես իմ աշխատանքով էի, ինքը՝ իր։ Ու հենց պատերազմի ժամանակ ես հասկացա թե ինչ էի անում, իմ ժամանակը իրեն չեմ նվիրել, մտածում էի, եթե ինքը չլինի, ես ինչ եմ անելու։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինքը ինձ հնարավորություն տվեց այդ սխալը ուղղելու։ Ես կարծում եմ երկարակեցության գաղտնիքը դրա մեջ է։

Դու քեզ չպիտի փաթաթես դիմացինի վզին, և ոչ էլ հակառակը։ Եթե միասին եք ապրում դա դեռ չի նշանակում, որ ձեր ամուսինը պիտի լինի միասին, դու պիտի ունենաս քո տարածքը, ինքը՝ իր, իրար պետք է հանգիստ թողնել։ Եթե իրար հանգիստ դք թողնում, կարող եք հավերժ միասին ապրել։ Ամեն զույգ պետք է գտնի իր ֆորմուլան։ Կարծում եմ հիմա դա շատ մեծ խնդիր է, դրա համար են հիմա հաճախ բաժանվում, որովհետև կարծրատիպերով են մոտենում զույգի հետ հարաբերությանը»-նշել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում