Ով է Զիրոյանի նոր սիրելին և ինչ հրապարակումներ է անում. Բացառիկ մանրամասներ

  • Oct 26, 2023

Դերասան Վահե Զիրոյանը վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել հանրության կողմից՝ հատկապես իր երգիծական դերերի շնորհիվ՝ չնայած նրան, որ դերասանը հանդես է եկել նաև այլ ժանրի նախագծերում, զբաղվածություն ունի նաև թատրոնում։

Զիրոյանի կերպարը բավականին սիրվեց նաև «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Իննա Խոջամիրյանն էր ու հենց այս նախագծի նկարահանումների ընթացքում էլ խոսակցություններ սկսվեցին, թե Իննան և Զիրոյանը իրականում էլ միասին են։ Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեցին նրանց համատեղ լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում՝ ձեռք ձեռքի բռնած։ Ավեի ուշ դերասանուհին հաստատեց, որ տարածված լուսանկարում ինքն ու Զիրոյանն են, սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրեցին չմեկնաբանել։ Այդ շրջանում անգամ լուրեր սկսեցին պտտվել, որ զույգն անգամ նշանադրվել է, քանի որ ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում Իննայի ձախ ձեռքի մատնեմատին նկատելի էր մատանին։

«Հասկանում եմ, որ տանը մնալը և կարանտինային պայմանները յուրաքանչյուրիս վրա իրենց ազդեցությունն են ունենում, այն էլ յուրովի, բայց չեմ կարծում, որ դա առիթ է հիմա էլ տանը նստած քննարկել՝ ում մատին կամ հագին ինչ կա Խոստանում եմ հաջորդ ուղիղ եթերիս ժամանակ բոլոր մատներիս մատանիներ կրել՝ հավանական շփոթմունքից և ասեկոսեներից զերծ մնալու համար»,- լուրերը մեկնաբանել էր դերասանուհին։

Ինչևէ, որքան էլ թե՛ Զիրոյանը, թե՛ Իննան փորձում էին թվացյալ գաղտնիություն պահպանել, այնուամենայնիվ չէին խուսափում պարբերաբար համատեղ ներկայանալ ու նոր նախագծեր ներկայացնել, դե իսկ նրանց միությունը դրական ազդեցություն էր ունենում նաև այդ նախագծերի վարկանիշի վրա։

Սակայն նրանց միությունը երկար կյանք չունեցավ ու շուտով նրանք բաժանվեցին։ Այսօր արդեն կարծես և՛ Զիրոյանին, և՛ Իննային հաջողվել է նոր հարաբերություններ կառուցել։

Իննան այժմ հարաբերությունների մեջ է Գոշի հետ ու ի տարբերություն սկզբնական փուլի՝ զույգը հիմա չի խուսափում համատեղ հրապարակումներով ներկայանալ։

StarNews-ը նկատել է, որ Զիրոյանը ևս նոր սիրելի ունի։ Նրա ընտրյալը Քրիստինա Առաքելյանն է։ Նրանք պարբերաբար միասին են ներկայանում այս կամ այն միջոցառմանը ու թեև ոչ շատ հաճախ, բայց համատեղ լուսանկարներ ևս հրապարակում են։

Մեկնաբանություն

Որոնում