StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգիչ Արամեի սոցիալական էջերում հաճախակի կարելի է երեխաների՝ Աննա-Մարիայի և Մարատի մասնակցությամբ հրապարակումներ տեսնել։ Այսօր ևս երգիչը նրանց հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել։
Դստեր՝ Միայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ էր հրապարակել նաև Հրաչ Մուրադյանը։
Քրիստինա Հովհաննիսյանն էլ հետևորդներին հայտնել էր, որ մեկնել է հանգստի, ինչպես նաև կիսվել էր հետաքրքիր կադրերով։
Հռիփսիմե Հակոբյանն էլ Արկադի Դումիկյանի հետ համատեղ էր հոլովակ հրապարակել ԱՄՆ-ից։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ինստագրամյան հրապարակման միջոցով հայտնել էր, որ այս շրջանում առողջական խնդիրներ ունի։
«Թղթե տուն» սերիալի աստղ Էրիկ Ջենսենի մոտ 4-րդ փուլի քաղցկեղ են ախտորոշվել: Այս մասին հայտնում է NME-ը՝ հղում կատարելով արտիստի ընտանիքին։ Այնուամենայնիվ, դերասանը դեռ հնարավորություն ունի հաղթահարելու հիվանդությունը։ Նա պետք է քիմիաթերապիա անցնի, ապա ՝երկու վիրահատություն։