ՀՈՒԶԻՉ ԿԱԴՐԵՐ. «Ես կամ»-ից Նժդեհը Տաթև Ասատրյանի հետ այցելել է Եռшբլուր

  • Nov 13, 2023

Ամիսներ առաջ հեռարձակված «Ես կամ» հաղորդման հերթական թողարկումը՝ երգչուհի Տաթև Ասատրյանի և 10-ամյա Նժդեհի մասնակցությամբ, անտարբեր չթողեց ոչ ոքի։

Հաղորդումը իսկապես հուզիչ էր ստացվել, իսկ Տաթևի և Նժդեհի անկեղծ խոստովանությունները էլ ավելի մեծացրին համակրանքը՝ նրանց երկուսի նկատմամբ։ Հանրությունը տևական ժամանակ շարունակում էր քննարկել հաղորդումը, ինչպես նաև ջերմ մեկնաբանություններ թողնել Տաթևի և Նժդեհի հասցեին։

Նժդեհի տատիկի մահվանից հետո հանրության հետաքրքրությունը երեխայի հանդեպ մեծացավ և շատերն էին անհանգստացած նրա ճակատագրով։ Հենց նույն օրը Տաթև Ասատրյանը Նժդեհի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ վերջինս իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։

Ինչպես երևում է՝ ամիսներ անց էլ Տաթևը իր խոսքի տերն է և մինչ այժմ էլ շարունակում է հանդիպել Նժդեհին ու նրա հետ ժամանակ անցկացնել։ Այս անգամ էլ Տաթևը նախ ցույց էր տվել, որ երեխայի հետ միասին գնացել է ժամանցի կենտրոններից մեկն ու համատեղ գեղեցիկ կատարում ներկայացրել, ապա այցելել էին Եռաբլուր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր.

«Երկար ճանապարհներից հետո Հայաստան գալուն պես որոշեցի Նժդեհի հետ այցելել մեր հերոս տղաներին»։

Մեկնաբանություն

Որոնում