Ձեռներս ոլորեցին, դուրս հանեցին. Մհեր Բաղդասարյանը բացահայտում է իր անցյալից մի դրվագ

  • Nov 14, 2023

Վերջին շրջանում լրագրող Մհեր Բաղդասարյանը հայրենիքում էր, և հենց այստեղ էլ նկարահանվել են «Տետ ա Տետ» և «Օձի լեզու» հաղորդումների մի քանի եթերներ։

Հայաստանում գտնվելու օրերին լրագրողը հասցրել է մասնակցել նաև «Ես ինձ գիտեմ» հաղորդաշարին։ Ըստ հաղորդման կանոնների՝ յուրաքանչյուր սխալ պատասխանի դեպքում, հյուրը պետք է իր հետ կապված որևէ պատմություն պատմի։

Որպես ամոթալի պատմություն՝ Մհերը մի դեպք էր հիշել, երբ ինքը ընդամենը 23 տարեկանում Լոս Անջելեսի ակումբներից մեկում հանդիպել է աշխարհահռչակ դերասան Լեոնարդո դի Կապրիոյին և ցանկացել է լուսանկարվել նրա հետ, վերջինս էլ մերժել է, իսկ անվտանգության աշխատակիցները, Մհերի խոսքով, «ոլորել են ձեռքերն ու դուրս հանել»։

Ի դեպ՝ հաղորդման ընթացքում Մհերը նշել էր նաև, որ Անի Երանյանը չի խոսում իր հետ և իրենք այլևս ընկերներ չեն։

Մեկնաբանություն

Որոնում