Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը հերթական ռազմական գործողությունները սկսեց Արցախի նկատմամբ՝ թիրախավորելով նաև բնակելի թաղամասերն ու շենքերը։ Մինչ այս պահը հայտնի է բազմաթիվ զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին։
Այս իրավիճակում շատ կարևոր է մեծ լսարան ունեցող հայտնիների անդրադարձը թեմային, և ահա, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակում է արել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին.
«Արցախի 120.000 իմ հայրենակիցները շուրջ 9 ամիս շրջափակումից հետո շարունակում են անցնել դժոխքի միջով. նրանք կորցնում են իրենց տներն ու ողջ ունեցվածքը, Արցախում խաղաղ ապրելու իրենց հույսը։ Սպանվում են ծերեր, կանայք ու երեխաներ։ Արցախի էթնիկ հայերը ենթարկվում են ցեղասպանության»,- գրել էր Լիլիթը։
Հավելենք, որ ժամեր առաջ հայտնել էինք, որ
StarNews-ի բացառիկ տեղեկություններով՝ Լիլիթը հետաձգել է Լոս Անջելեսում կայանալիք իր մեծ համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին։