Մենչի արձագանքը՝ Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

  • Sep 30, 2023

Հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, այս օրերին բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է հրապարակումների միջոցով արձագանքում երկրում տիրող իրավիճակին։

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի՝ Նազելի Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ վերջինս «Արցախ» ասելու համար ներողություն է խնդրում՝ դրա փոխարեն ասելով «Լեռնային Ղարաբաղ»։

Մենչը իր հերթական գրառմամբ անդրադարձել էի այս միջադեպին ու նշել.

«Ով մեր հայրենիքին ծառայություն է մատուցել ձերբակալում և տանում են Բաքու։ Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ։ Եվ նույնիսկ եթերում Արցախ ասելու համար ներողություն ենք խնդրում»,- գրել էր պրոդյուսերը։

Մեկնաբանություն

Որոնում