«Ամուսինս գոռում է, թողնում ու հեռանում». Էմմա Մանուկյանը՝ ամուսնու խանդի և վեճերի մասին

  • Oct 04, 2023

Դերասանուհի Էմմա Մանուկյանը բավականին երկար տարիներ գործունեություն է ծավալել Դրամատիկական թատրոնում, այնուամենայնիվ նա ճանաչում ձեռք բերեց մի քանի վարկանշային հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո։ Էմմային հաճախակի կարելի է տեսնել անկողնային, բաց ու համբույրի տեսարաններում, ինչի պատճառով էլ դերասանուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատությունների ու առիթ է տվել՝ իր անձնականի մասին քննարկումների։

Էմմայի ամուսինը ոլորտից է, ևս դերասան է և անդրադառնալով թեմային, թե ինչպես է ամուսինը վերաբերվում իր մասնագիտական ուղուն, Էմման նշել էր.

«Հենց սկզբից, երբ որոշեցինք, որ պետք է ընտանիք կազմենք, դա եղել է առաջին, վերջին և միակ պայմանը, որ ես իր առաջ երբևէ դրել եմ։ Ես ասել եմ, որ պետք է զբաղվեմ իմ գործով, դա միակ բանն է, որից ինձ դու չպետք է զրկես ու ինքը միանգամից այդ պայմանն ընդունել է։ Ես վստահ եմ, որ եղել են պահեր, որ ինքը հոգնել է իմ այդ ամեն ինչից։

Բաց տեսարաններն ու համբույրի տեսարանները երբեք քննարկման առիթ չեն դարձել։ Ինքը շատ լավ գիտի, որ դա աշխատանք է։ Եթե դու ինչ-որ մեկի հետ խաղում ես, պարտադիր այդ մարդու հանդեպ պետք է ունենաս համակրանք, այլապես քեզ չեն հավատա։ Ես խանդում եմ սարսափելի, ես տեսարաններ եմ սարքում, գոռում եմ, ես անտանելի եմ խանդում, իսկ ինքը չի խանդում։ Ինքը երբեմն ծիծաղում է, երբեմն թողնոպմ գնում է, գոռում է՝ նայած ես ինչ հոգեվիճակի մեջ եմ»։

Խոսելով դստեր մասին՝ Էմման նշել էր, որ նա էլ իր և իր ամուսնու նման լուռ է և սովոր է իր խնդիրները ինքնուրույն հաղթահարել։

«Իրականում ես չէի մտածում, որ երեխա մեծացնելը նման բարդ բան է։ Ես հիմա եմ հասկանում այն աշխատանքը, որ մեր ծնողները մեզ հետ աննկատ անում են։ Ես չգիտեմ, ոնց են դաստիարակում, երևի միայն օրինակով՝ մեր կենցաղավարությամբ, պահվածքով, զրույցներով»։

Մեկնաբանություն

Որոնում