Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով այժմ Արցախում հայաթափում է տեղի ունենում։ Այս բարդ իրավիճակին այսօր ինստագրամյան իր էջում անդրադարձել է դերասանուհի Տոմա Պետրոսյանը, ում ընտանիքը գտնվում է Արցախում։ Դերասանուհին հուզիչ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ոչ ոք, ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն։ Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց։ Ու չասեք պարտություն։ Դա մերը չի, մերը ուրիշ ա, մերը տեսակ ա։ Լեռնածին, լեռնաշունչ, չդադարող, չհանձնվող, անտառներին մատաղ եղած, գիրկը բաց հողը գրկած, արմատը սեր դարձրած, հայացքն ու գործը մինչև վերջ հարած, վերածնվող, ապրող, պայքարող, պարգևող։ Մունքնք։ Ես մեր ցավը տանիմ։ Բւ ամեն արած, ամեն դիմացած, ամեն պայքարած վերադառնալու է։ Տեսակն է այդպիսին, վերադառնալու է։ Տղերք ջան… Աստված ջան»։