Ձեր գովազդն այստեղ

Կաբլուկներով վազեց վթшրի ենթարկված նշանածի մոտ. Գևորգի ու Քրիստինայի հերթական չստացված փիառը

  • Nov 16, 2023

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը ընդամենը 2 տարի է, ինչ միասին են, սակայն այս ընթացքում հասցրել են այնքան փիառվել, որ անգամ երկար տարիների համատեղ կյանք ունեցող զույգերը կզարմանային, թե ինչպես է նման բան հնարավոր։

Ասենք՝ ամեն ինչ շատ պարզ է. Գևորգը և Քրիստինան գիտեն, որ այնպիսի ստեղծագործական գործունեություն չեն ծավալում, որ կարողանան հետաքրքրել լսարանին, ուստի իրենց անձնականի ցանկացած չնչին իրադարձություն վերածում են գովազդի՝ փորձելով հետաքրքիր մնալ։

Իսկ ինչու՞ են ձգտում հետաքրքիր մնալ. դա էլ ասենք։ Որքան մեծ լսարան, այնքան գովազդատու, այդքան էլ փող։ Ճիշտ է՝ ամեն ինչ փողի համար և հանուն փողի։

Դե, իսկ զույգի հերթական չստացված փիառ քայլն էլ տեղի ունեցավ օրեր առաջ։ Իրենց ծանոթության 2-ամյակի օրը Գևորգը որոշել էր «անակնկալ» մատուցել Քրիստինային ու հայտնել, իբրև թե ինքը վթարի է ենթարկվել։ Քրիստինան էլ, ըստ սցենարի, պետք է խուճապահար գար դեպքի վայր ու, ըստ նույն սցենարի, ստանար ծաղիկները, վերջում էլ շնորհակակալություն հայտնեին կազմակերպիչներին ու գնային տուն։

Այդպես էլ եղավ։ Միայն թե, մի տեսակ տարօրինակ չէ՞, որ Քրիստինան իմանալով, որ իր կյանքի սերը, սիրելին, նշանածը վթարի է ենթարկվել, հասցնում է բարձրակրունկներ հագնել ու հնարավորինս տոնական տեսքով գալ «դժբախտ պատահարի» վայր։ Չնայած, այստեղ կրկին հիշում ենք, որ սա ընդամենը ձևականություն էր ու վատ փիառ և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Գևորգին և Քրիստինային էլ խորհուրդ ենք տալիս մյուս անգամ փիառվելուց առաջ, գոնե 1-2 անգամ հոլիվուդյան ֆիլմեր նայել՝ նման վատ և անտաղանդ բեմադրությունից խուսափելու համար։

Ու մի բան էլ. StarNews-ը փիառի և ձևականության մեծ սիրահար այս զույգին իսկապես երջանկություն է մաղթում և հիշեցնում հին ու բարի խոսքը՝ երջանկությունը լռություն է սիրում։

Մեկնաբանություն

Որոնում