Ձեր գովազդն այստեղ

«Ես ու Լուիզան իրար տվել ենք,ես Լուիզային խփել եմ,աչքը կապտացրել».իրականում ի՞նչ է տեղի ունեցել դերասանուհիների միջև.սու՞տ,թե՞ ճշմարտություն

  • Jan 13, 2025

«Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի,հաղորդավարուհի Մաշա Մատվեևան էր։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

 Զրույցի ընթացքում Մաշան խոսեց հայտնի լինելու դժվարությունների մասին, որոնք նա կարծում է,որ չի կարելի դժվարություն համարել, սակայն չբացառեց, որ  լինում  են անախորժություններ.

«Մի հատ տղամարդու հետ սամալյոտում իրար տվել ենք, որ ինչ կար իրա մասին ասել եմ։ Տենց բաներ էլ է լինում ու ես այն մարդկանցից չեմ, որ լռեմ։ Նենց չի, որ եթե ինչ-որ վատ բան տեսնեմ, կլռեմ՝ չէ»։

Վերջին շրջանում քննարկվում էր Մաշա Մատվեևայի հարսանեկան զգեստով լուսանկարը։ Հանրությունը շտապում էր հաղորդավարուհուն ամուսնացնել, ապա բաժանել։ Որքանով է նմանատիպ ասեկոսեներին լուրջ վերաբերվում հենց ինքը՝ Մաշան.

«Շատ լավ զույգ էր եկել «Բելաջո» մարտի 8-ն էր։ Ես շնորհավորեցի, կինն ասեց՝«խնդրում եմ էլի, ամուսնուս հետ կպարեք՞»։ Պարեցի, այդ մարդու հետ էլ ամուսնացրեցին։ Ամենակարևորը տունս էր։ Հիմա չեմ հասկանում Կիրկորովի տունն էր, թե՞ Քիմ Քարդաշյանի։ Ամենալավը գիտեք որն էր՝ «տեսեք որտեղ է ապրում Մաշա Մատվեևան» ու բոլորը գրել էին ՝«աշխատել է, արժանի է, թող ապրի»։

Խոսակցություններ են մշտապես պտտվում Մաշայի և Womens Club-ի աղջիկների հետ կապված, որ Մաշա Մատվեևան խնդիրներ ունի աղջիկների հետ կապված։ Իրականում ինչ է կատարվում.

«Կարող եմ ասել, որ ոչ թե մենք ընկերուհիներ ենք, այլ արդեն՝քույրեր։ Այդ վատ բաները, որ ես ու Լուիզան իրար տվել ենք, ես Լուիզաին խփել եմ, աչքը կապտացրել եմ. դա  սցենար էր իհարկե»։

Հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրո մասին խոսելով, Մաշան ասաց.

«Տեղափոխվեցինք Մոսկվա և տենց օր չի եղել,որ ես չուզենամ վերադառնամ։ Լացում էի, ողբում էի, մամա ջան ես ոնց էի ուզում գայի Երևան։ Ոնց էի սիրում այդ ճանապարհը` այրոպորտից տուն և ատում հետադարձ ճանապարհը, զզվում էի»։

Մեկնաբանություն

Որոնում