Երգիչ Մհեր Արմենիան բավականին ակտիվ է ինստագրամյան էջում: Բացի իր աշխատանքային հրապարակումներից, երգիչը նաև հրապարակումներ է անում`իր անձնականի վերաբերյալ:
Մհեր Արմենիան նաև պարբերաբար արտահայտում է իր կարծիքը`երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին:
Այս անգամ Մհերը նոր կադրեր է տարածել, որտեղ ինքն ու սիրված երգիչ Ավրաամ Ռուսսոն է`այն էլ գրկախառնված:
Հայտնի երգիչը, ում իրական անուն-ազգանունը Աբրահամ Իբջյան է, այս օրերին Հայաստանում է և պարզվում է նաև հասցրել է հանդիպել Մհեր Արմենիայի հետ, ինչը Մհերի համար ուրախանալու և մեծ ոգևերությամբ հրապարակում անելու առիթ է:
Նշենք, որ մեկ անգամ երգիչը խոսելով Հայաստանի մասին`խոստովանել է, որ ունի ցանկություն այստեղ տուն առնելու, քանի որ Հայաստանն իր հայրենիքն է: