Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի մայրը օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Իր համար այդ կարևոր օրը նա անցկացրել է դուստրերի ու թոռների ընկերակցությամբ։
Անահիտն էլ առիթը բաց չէր թողել մայրիկին հերթական անգամ անակնկալ մատուցելու։ Այդ կադրերով նա կիսվել էր ինստագրամյան իր էջում։
Հրապարակած հոլովակին կից Անահիտը գրել էր.
«Հրաշալի վայր ամենահարազատ մարդկանցով հավաքվելու ու կարևորագույն առիթներ նշելու համար։ Մայրս երջանիկ էր և՛ այն պատճառով, որ բոլորս միասին էինք, և՛ իմ պարգևած անակնկալից, քանզի իմացավ, որ Ամանորը միասին դիմավորելու ենք Թբիլիսիում։ Մամ ջան շնորհավոր ծնունդդ, ինչ էլ անեմ քիչ է քեզ համար»,- գրել էր դերասանուհին։