Ինչպես հայտնի է շատերին Հռիփսիմե Ելինյանը դերասան Գրիգոր Դանիելյանի կինն է։
Նրանք համատեղ երկու որդի ունեն ՝ Ալբերտոն և Ռոբերտոն։
Դերասանի կինը բավական ակտիվ է ինստագրամյան հարթակի հատկապես պատմություններ հատվածում․կարելի է ասել օրվա ողջ ընթացքն է այնտեղ ներկայացնում։
Վերջին հրապարակումներից մեկի մեջ Հռիփսիմեն ավտոմեքենայի մեջ նստած խոսում է վատ եղանակից ՝ շեշտելով , որ այն չի կարող ազդել իր լավ տրամադրության վրա։
Սակայն մի փոքր ուշադիր նայելու դեպքում անհնար է աչքից վրիպի, որ նա պարզապես ցուցադրում է կարմիր կաշվեպատ սրահով իր բավականին շքեղ մեքենան։Պատահականություն է թե ոչ,բայց նույնիսկ ականջօղերը համապատասխանեցված են սրահի գույնին։