Նախորդ տարի՝ հոկտեմբերի 8-ին, դերասանուհի Լիլիթ Սարգսյանը իր ինստագրամյան էջում հայտնեց,որ նշանադրվել է հարութ Գրիգորյանի հետ։ Այս լուրը շատ էր ուրախացրել Լիլիթի երկրպագուներին։
Սակայն ամիսներ անց, դերասանուհին ինստագրամյան իր էջից հեռացրել էր սիրելիի հետ համատեղ հրապարակումներն ու չէր կրում նշանադրության մատանին։ Լիլիթը իրեն նվիրել էր աշխատանքային բուռն գործունեությանը և այդ ամիսներին սկսեց ներկայանալ նաև թատրոնում։
Տևական դադարից հետո, օրեր առաջ Լիլիթն ու հարութը կիսվեցին համատեղ լուսանկարով, ինչը փաստեց, որ զույգը կրկին միասին է։
Երեկ Լիլիթը նշում էր ծննդյան տարեդարձը։ Հարութը դերասանուհու մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել ու գրել.
«Ծնունդդ շնորհավոր Լիլ… Միշտ սենց խաղաղ լինես»։
StarNews-ը ևս շնորհավորում է դերասանուհուն ծննդյան օրվա առթիվ։