Մարիամ Դավթյանը`մոր կորստի, ամուսնալուծության և դժվարությունների մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասանուհի՝ Մարիամ Դավթյանը։
StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։
Մարիամը Ռուսաստանում ծնվել,բայց շատ կարճ ժամանակ հետո Հայաստան է եկել։ 16 տարեկանում նա մայր է դառնում, 2 տարի անց սակայն բաժանվում է ամուսնուց.
«Բարդություններ, իհարկե, եղել են ավելի շատ կախված իմ դստեր հետ։ Գալիս էր ինձ մոտ` լացում էր, որ պապային ա կարոտում,պապաի մոտ էր լացում էր, որ մամային ա կարոտում»։
Ընդամենը մի քանի ամիս առաջ նա ճակատագրից մեծ հարված է ստանում ՝ կյանքից հեռանում է մայրը, ում հուղարկավորությանը ներկա գտնվել չկարողացավ.
«Եթե մամայիս հետ հնարավորություն լիներ հանդիպել, ես նրան առաջին հերթին կգրկեի։ Ես նրան շատ-շատ եմ սիրում ու կարոտում…»։
«Եղիր այնպիսին ինչպիսին կաս, մնացած բոլոր դերերը զբաղված են»… Օսկար Ուայլդի խոսքերը մեջբերում ու ինքն էլ իր հերթին է ավելացնում՝ «Կարևոր է նաև գտնելը, թե որն է այս կյանքում քո ճիշտ դերը…»։