Տիգրան Ասատրյանն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում։ Այս տարիների ընթացքում նա շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել և հիթային երգեր թողարկել։
Գաղտինք չէ, որ Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է և StarNews-ը պարբերաբար անդրադառնում է այս ընտանիքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների։
Մենք հայտնել էինք, որ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Տիգրան Ասատրյանի թոռնիկը։ Ընտանիքը,չխախտելով ավանդույթը, երեխային տվել է Տիգրան անունը։
Օրերս երգչի թոռնիկի 4 ամսականն էր։ Արամ Ասատրյանն ու կինը՝ Լիլիթը, թեմատիկ ֆոտոշարք էինք կազմակերպել ու ներկացրել ինստագրամյան հարթակում, այդ հրապարակումով կիսվել էր Նաև Տիգրան Ասատրյանը.
«Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ սեր»,-լուսանկարին կից գրել էր երգիչը։
Դե իսկ հրապարակումներից երևում է, թե որքան նման է փոքրիկը հայրիկին ու պապիկին։