Բեն Ավետիսյանի կնոջ գիրանալու պատճառը հղիությունն է՞

  • Mar 18, 2022

Դերասան Բեն Ավետիսյանը ամիսներ առաջ ԱՄՆ տեղափոխվելուց հետո իր մոտ է տարել նաև կնոջը ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանին։

Չնայած նրան, որ երիտասարդ զույգը պարբերաբար նշում է,որ իրենց ԱՄՆ գնալը ժամանակավոր բնույթ է կրում ակնհայտ է ,որ նրանք ևս արտագաղթել են։Դիանան արդեն սկսել է աշխատել տեղի գեղեցկության սրահներից մեկում , Բենը գլխավոր հերոսի դերում  նկարահանվում է  հեռուստասերիալում ։

Օրերս իր ինստագրամյան էջի պատմություններ բաժնում Դիանան հարցերի պատուհան էր թողել ՝ խնդրելով հետեևորդներին ուղղել իրենց հուզող հարցերը։Սակայն կային հարցեր , որոնք այդքան էլ նրա սրտով չէին։Հետևորդներից մեկը փորձել էր հասկանալ,թե արդյոք նա հղի է։

Հարցը բոլորովին դուր չէր եկել նրան,ինչի մասին վկայում է տարակուսած դեմքի արտահայտությունը։

Նման հարցի համար հավանաբար պատճառ էր հանդիսացել վերջերս Դիանայի հավաքած ավելորդ կիլոգրամները։

 

Մեկնաբանություն

Որոնում