Մաշ Քարամյանի ծննդյան շքեղ խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ կադրեր

Հայտնի բլոգեր Մաշ Քարամյանը երեկ նշել է իր ծննդյան 25-ամյակը՝ կիսվելով շքեղ ու տպավորիչ լուսանկարներով և հոլովակներով։ Նրա հրապարակումները միանգամից գրավել են հետևորդների ուշադրությունը՝ արժանանալով բազմաթիվ հաճոյախոսությունների և ջերմ շնորհավորանքների։
Ծննդյան օրվա առթիվ Մաշան նաև կիսվել է անկեղծ ու հուզիչ գրառմամբ՝ պատմելով իր մանկության երազանքների, անցած ճանապարհի և ինքն իրեն ապացուցելու մասին։ Նա նշել է, որ փոքր տարիքում հաճախ կանգնում էր հայելու առաջ և պատկերացնում իր ապագան՝ երազելով դառնալ հայտնի հաղորդավար, դերասանուհի կամ բլոգեր։
«Միակ մարդը, ում ես պետք է ապացուցեի, փոքրիկ Մաշան էր»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այսօր իր համար լավագույն օրինակն ինքն է։
Մաշ Քարամյանը նաև խոստովանել է, որ իրեն երջանիկ և օրհնված է զգում՝ կարողանալով համատեղել բիզնեսը, ընտանիքը և անձնական կյանքը։
Իր գրառման ավարտին նա ջերմորեն դիմել է ինքն իրեն՝ ասելով. «Բարով եկար, 25 տարեկան… Հիշիր, որ ես հավերժ 18 եմ»։
Ստորև ներկայացնում ենք նրա ծննդյան օրվա շքեղ ու աչք շոյող լուսանկարներից մի քանիսը։





















