Այսօր երգիչ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա կինը ` երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է սիրառատ լուսանկար ու շնորհավորել ամուսնուն.
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- հրապարակմանը կից գրել է Արփին:
Նշենք, որ երեկ էլ դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել էր իր ծնողների, որդու և քրոջ դստեր մասնակցությամբ լուսանկար ու շնորհավորել մայրիկի ծնունդը:
«Ծնունդդ շնորհավոր, մամա: Սիրում եմ քեզ»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին: