ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը`Օլյան, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Օլյան հաճախ է մասնակցում խնջույքների, որոնցից նաև կադրեր է հրապարակում համացանցում:
Այս անգամ մեու աչքից չի վրիպել Օլյայի շլացնող տեսքը: Իսկապես պատգամավորի կինը գեղեցկուհի է:
Նշենք, որ վերջերս StarNews-ը բացառիկ նորությամբ հանդես եկավ`նշելով, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա կինը` Օլյա Հայրապետյանը ամիսներ առաջ ծնողներ են դարձել:
Օլյան Հայկին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Լանա: 5 ամսական փոքրիկի ծնունդը ծնողները խնամքով թաքցնում էին`չհրապարակելով որևէ տեղեկություն, լուսանկար դեռևս հղիության շրջանից:
Մեր հրապարակած տեղեկությունից հետո միայն զույգը և նրանց հարազատները սկսեցին փոքրիկի մասնակցությամբ ինչ-ինչ հրապարակումներ անել`ցույց չտալով նրա դեմքը:
Նշենք նաև, որ StarNews-ը հետևել էու ընտանիքի երեկոյան զբոսանքին ու նկատել, որ փոքրիկ Լանան գերշքեղ մանկասայլակ ունի, որը մոտավորապես արժե 800.000 դրամ: