Իրականում ինչու՞ էին կռվել Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանը. ո՞վ է մեղավորը. բացառիկ մանրամասներ

  • Sep 16, 2024

24 news-ի «Ռանդեվու» հաղորդաշարի հյուրն էր դարձել երգչուհի Նունե Եսայանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով հանրության մեջ տարածված այն կարծրատիպին, թե ինքը գոռոզ բնավորություն ունի, երգչուհին նշել էր.

«Նախ ասեմ, որ ես փոքրուց փակ երեխա եմ եղել, չի եղել, որ անընդհատ շփվեմ այլ երեխաների հետ, երևի այդտեղից էլ եկավ իմ՝ անհատ ստեղծագործողի ջիղը, խմբակայինը իմը չի, հետո արդեն երբ ընդունվեցի Արթուր Գրիգորյանի քոլեջ, այնտեղ էլ շփումս շատ չէր, շփման պրոգրեսը շատ դանդաղ է եղել։ Փողոցում, երբ տեսնում եմ մարդկանց, չեմ ժպտում, որովհետև, դե, չեմ ճանաչում։ Ես հանգիստ եմ խոսում, էմոցիոնալ չեմ»։

Երգչուհին նաև խոսել էր Շուշան Պետրոսյանի հետ ժամանակին չշփվելու ու դրա պատճառների մասին.

«Նախ ասեմ, որ ես կյանքում ոչ մեկի հետ վիճած չկամ, վիրավորել, նեղվել, խռովել։ Այդպիսի բաներ ինձ մոտ չկան։ Շուշանի հետ մենք եղել ենք ընկերներ դեռ Արթուր Գրիգորիչի խմբից, աշխատում էինք միասին, հետո եղավ մի պահ, երբ ուղղակի դադարեց այդ ընկերությունը։ Ինձ մոտ կար հարցը, թե ինչու, բայց այդպես ստացվեց և շարունակվեց։ Բայց հետո տարիներ անցան, և երբ մենք երկուսս էլ պետք է մայրանայինք նորից շատ սահուն այդ հարցը ստացվեց։ Հասկացանք, որ սուտ, թյուր ասեկոսեի արդյունք էր դա։ Հարթվեց ամեն ինչ, հասկացանք, որ ինչ-որ մի հիմար ինչ-որ տեղ սուտ բան էր ասել և մենք զոհ դարձանք այր ասեկոսեի։ Իհա՛րկե, ափսոս էին այդ տարիները, բայց մենք հիմա տեղը լրացնում ենք, շատ լավ ընկերություն ենք անում»,- ասել էր Նունե Եսայանը։

Մեկնաբանություն

Որոնում