Որքան շքեղ անակնկալ է մատուցել Լիլիթ Բասյանը որդու ծննդյան առթիվ. հուզիչ կադրեր

  • Aug 16, 2024

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը և սննդաբան Լիլիթ Բասյանը այսօր նշում են միակ որդու ծննդյան տարեդարձը։ Հայրիկի անվանակից կրտսեր Ալեքսանդրը բոլորել է ծննդյան 10 տարին, ինչի առիթով ծնողները յուրաքանչյուրն առանձին իր հերթին անակնկալ է մատուցել տղային։

Լիլիթը, որ հաճախ է խոսում իր զավակի հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրո մասին, երեխայի ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ է մատուցել նրան՝ շքեղ անակնկալ, ինչն էլ հուզել է 10-ամյա տղային ու մայրիկին:

Առաջարկում ենք դիտել հուզիչ անակնկալի կադրերը:

Հիշեցնենք, որ Ալեքսի ծնողները մի քանի տարի է բաժանված են: Նրանք հավասար կիսել են տղայի խնամքն ու նրա հետ անցկացրած ժամանակը:

Մեկնաբանություն

Որոնում