Գաղտնիք չէ, որ երգչուհիներ Նարե Գևորգյանն ու Մաշ Իսրայելյանը ջերմ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Նրանց կարելի է համարել երգարվեստի ամենամտերիմ ընկերուհիները:
Գրեթե մեկ ամիս առաջ մահացավ Մաշի քույրը: Երգչուհին տևական լուռ էր: Քրոջ մահից շաբաթներ անց որևէ խոսք չասած երգչուհին երեկ հանդես եկավ հրապարակումով` խորհուրդ տալով գնահատել մեր կյանքի ամեն վայրկյանը, իսկ ցավալի ու անդառնալի դեպքերի ժամանակ, պարզապես գտնել լուսավոր կետ ու որքան էլ որ դժվար է`շարժվել առաջ:
Դե իսկ Մաշի հրապարակմանը հաջորդեց Նարեի հրապարակումը, որն արվել էր, ըստ ամենայնի, Մաշի քույրիկի մահից օրեր անց:
Երգչուհիները` միմյանց գրկած, քնած էին: