Նարէով ենք մխիթարվում․․․ Հասմիկ Խոջյանը հուզիչ հրապարակում է արել

  • Sep 28, 2023

Վերջին 10 օրերը դժվար փուլ էր հայ ժողովրդի համար։ Հայ հայտնիներից շատերը բացառապես հրապարակում էին Արցախին վերաբերող կադրեր և փորձեւմ իրենց ձայնը տեղափոխել միջազգային հարթակ։

Դերասանուհի Հասմիկ խոջյանն այն հայտնիներից է, ով այս շրջանում հազվադեպ նաև հրապարակում էր իր փոքրիկի լուսանկարը։ Այդ կերպ նա փորձում էր տրամադրություն հաղորդել իր հետևորդներին և ինչ որ չափով ուրախացնել հետևորդներին։

Այս անգամ էլ Հասմիկը հրապարակել է դստեր՝Նարէի լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև։

Հասմիկը նշել է, որ յուրաքանչյուր մարդ կորուստներից հետո պետք է գտնի  իր տան լույսը, որով կարող է մխիթարվել։

Նշենք, որ Հասմիկն ավելի վաղ իր ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.

«Սա ցեղասպանություն է։ Իսկ մեզ հորդորում են կտրել մեր ձայնն ու խուճապ չտարածել, չէ լու՞րջ։ 21-րդ դարում մեզ ցեղասպանում են 1915 թ.-ի նման, իսկ մենք ներսում «իրար ենք ուտում»։ Ամեն մեկի խոսքի վրա չենք մոռանում վրա գալ ու ասել, թե բա ինչի ես խոսում, սահման գնա… իսկ ու՞ր է էդ սահմանը… վաղուց խլել են մեր երկիրն ու սահմանները մեր ձեռքից… իսկ մենք պետք է ոչինչ չխոսենք, չբարձրաձայնենք…»։

 

Մեկնաբանություն

Որոնում