«Ես ուզում եմ, որ իմ ոտքերը լավանան»․ Ներսես Ավետիսյանը օգնության ձեռք է մեկնել քայլելու երազանք ունեցող փոքրիկին

Ներսես Ավետիսյանը հերթական բարի քայլն է իրականացրել՝ աջակցելով քայլքի և կեցվածքի խնդիրներ ունեցող փոքրիկին։

Նա նախ այցելել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ Դավիթը գտնվում է հետազոտության փուլում, իսկ այնուհետև եղել է նաև երեխայի տանը՝ ծանոթանալու նրա առօրյային և կարիքներին։

Փոքրիկի ամենամեծ ցանկությունը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ՝ հուզիչ․

«Ես ուզում եմ, որ իմ ոտքերը լավանան»։

Տեղեկությունների համաձայն՝ Չինաստանից նախատեսվում է մասնագետի ժամանում, և երեխայի տարիքային ու բժշկական ցուցանիշները համապատասխանում են վիրահատության համար։ Այժմ ամենակարևորն է չկորցնել այս հնարավորությունը և ապահովել անհրաժեշտ բուժումը։

Ներսես Ավետիսյանը արդեն ցուցաբերել է նյութական աջակցություն երեխայի բուժման համար և դիմել հանրությանը՝ կոչ անելով միավորվել և օգնել Դավիթին իրականացնել իր ամենամեծ երազանքը՝ քայլել ազատ ու առանց ցավի։