Գոռ ջան, ցավդ տանեմ, նստած լացում եմ… Նազենի Հովհաննիսյանի հուզիչ հրապարակումը. Բացառիկ

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը արձագանքել է Գոռ Հակոբյանի որդու բուժման համար կազմակերպված դրամահավաքին։ Նա իր ինստագրամյան էջում կիսվել է դրամահավաքը դադարեցնելու մասին տեսանյութով և հուզիչ գրառում կատարել։
Նազենին գրել է․ «Նստած լացում եմ ուրախությունից… ուզում եմ, որ մեր Երկիրը առողջ պահելու հարցում էլ այսպես համախումբ լինենք»։
Դերասանուհին նաև մեկնաբանություն է թողել Գոռ Հակոբյանի հրապարակման տակ՝ արտահայտելով իր ուրախությունն ու աջակցությունը․
«ԳՈՈՈՈՌ ՋԱԱԱՆ, ԻՆՉ ԼԱՎ Է, ցավդ տանեեեեմ։
ՕՐՀՆՎԵՆ ԲՈԼՈՐԸ, ինչ լավն են, հասնող… ԶՈՐԱՆԱՆ!!!
Ձագուկին Աստծո օրհնությամբ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանի որդու՝ փոքրիկ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը մեկ ու կես օրվա ընթացքում՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։

















