«Շատ խանգարող հանգամանքներ կան վստահ էի, որ չի ստացվի». Էլեն Սաֆարյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների մասին

«Առավոտ լուսո weekend» նախագծի հերթական հյուրը դերասանուհի Էլեն Սաֆարյանն է։
Starnews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։
Հաղորդման ընթացքում Էլենը պատմեց ամուսնության անակնկալ առաջարկության և հույզերի մասին.
«Ինձ համար շատ անսպասելի էր, խոսել էինք էդ մասին Էրիկն ասել էր, որ ուզում է ամռանը ինձ առաջարկություն անել, բայց չէի սպասում, որ ամենինչ այսքան արագ կլինի։ Ես բարձրությունից վախենում եմ ու այդ պահը համ ռոմանտիկ էր, համ շատ վախենալու։ Հուզմունքից սկսեցի շատ բարձր ծիծաղել»։
Խոսելով սիրելիի մասին դերասանուհին մեծ սիրով նշեց.
«Ես շատ էմոցիոնալ մարդ եմ ու տեսնելով իր հանգստությունն ու հավասարակշռվածությունը հասկացա, որ ամեն բան հենց էսպես պիտի լինի։ Իր հետ ինձ ապահով եմ զգում։ Ինձնից 3 տարով փոքր է, շատ այլ խանգարող հանգամանքներ էլ կան, որ վստահ էի չի ստացվի, բայց ինքն ինձ ասաց, որ վստահ եմ իրեն և անցնենք այս ճանապարհը։ Էրիկն ու պապան շատ ընդհանուր հատկություններ ունեն։
Սկզբնական շրջանում պապայի մոտ հայրական խանդ շատ կար, բայց հիմա Էրիկը շատ մտերիմա իմ ընտանիքի հետ։ Մեր հարսանիքը այս տարի հաստատ չի լինի, երևի մյուս տարի դեռ հստակ չենք խոսել».- անկեղծացավ Էլենն ու պատմեց նաև վեճերի մասին։
«Ինչպես ասացի շատ էմոցիոնալ եմ ու հաճախ փորձում եմ վիճել Էրիկի հետ, շատ փոքր բաները չափազանցնել, բայց ինքը համբերատար լսում ա ու չի վիճում հետս».- հումորով նշեց դերասանուհին։

















