«Ամուսնալուծությունը դատավճիռ չէ». Զառա Սահակյանի անկեղծ խոստովանությունը

Ամիսներ առաջ «Ռանդեվու» հաղորդման հյուրն էր դերասանուհի Զառա Սահակյանը։ Զրույցի ընթացքում խոսվեց տարբեր թեմաներից՝ սկսած ստեղծագործական ուղուց մինչև անձնական կյանք, ընտանիք և ամուսնալուծություն։

StarNews-ը, հետևելով հաղորդմանը, առանձնացրել է Զառա Սահակյանի զրույցից որոշ մասեր ամուսնալուծության և ընտանիքի մասին նրա պատկերացումների վերաբերյալ։

Դերասանուհին հաստատեց, որ ամուսնալուծված է՝ ընդգծելով, որ դա չի կարելի դիտարկել որպես դատավճիռ․
«…բայց դա դատավճիռ չի, դա շատ հարաբերական է։ Մարդիկ կան՝ դա հասկանում են որպես թշնամություն, մարդիկ կան՝ որպես հարազատություն։ Մենք հիմա առանձին ենք ապրում, բայց շատ լավ հարաբերություններ ունենք։ Պաշտում ենք մեր տղային, անընդհատ ժամանակ ենք անցկացնում նրա հետ։ Ես ու Դավիթը չունենք որևէ խոչընդոտ, որ առանձին ենք ապրում, ինչը կարող է անդրադառնալ մեր երեխայի կամ մեր հարաբերությունների վրա։ Մենք շատ լավ լեզու ենք գտնում իրար հետ»։

Ամուսնությունը երեխայի համար պահպանելու թեմային անդրադառնալիս Զառա Սահակյանը հստակ դիրքորոշում հայտնեց․
«Հանուն երեխայի ինչ-որ բան հաղթահարելը՝ ինքդ քեզ դավաճանել է։ Իսկ երբ դու քեզ դավաճանում ես, դու երջանիկ չես լինում։ Երեխային առաջին հերթին պետք է ծնողի երջանիկ օրինակը, և այդ ուժը նրան էլ է ապրեցնում»։

Ինչ վերաբերում է ապագայում նոր ընտանիք կազմելուն, դերասանուհին նշեց, որ ընտանիքի ինստիտուտի մասին իր պատկերացումները այլ են։ Նրա խոսքով՝ կան ձևաչափեր, որոնք կարող են կոչվել ընտանիք, սակայն չեն համապատասխանում իր ընկալումներին․
«Կարող են լինել զույգեր, որոնք ընտանիք են, բայց ապրում են առանձին․ դա ես չեմ հասկանում։ Այդպիսի ընտանիքի մոդելը իմ պատկերացումներին չի համապատասխանում»։