Աղջիկ է. Սևակ Ամրոյանն ու կինը սպասում են 3-րդ երեխայի՞ն… բացառիկ տեսանյութ

Երգիչ Սևակ Ամրոյանը հայկական շոու-բիզնեսի ամենահզոր ձայներից մեկն է։ Նա ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում և շարունակում է թողարկել նոր հիթային երգեր։

Սակայն վերջին տարիներին առավել հաճախ քննարկումների կենտրոնում է հայտնվում նրա անձնական կյանքը և ընտանիքը։ Մասնավորապես՝ որդիների ծնունդից հետո երգիչը հաճախ է սոցիալական էջերում կիսվում նրանց հետ ջերմ լուսանկարներով։

Երգչի կինը՝ Քրիստինա Ամրոյանը, նույնպես ակտիվ է սոցհարթակներում։ Այսօր նա իր էջում կազմակերպել էր հարց ու պատասխան, որի ընթացքում հետևորդներից մեկը հարցրել էր՝ «Աղջիկ ուզու՞մ եք ունենալ»։

Քրիստինան պատասխանել է բավականին խորհրդավոր՝ «Եսիմ», և կցել մի լուսանկար, որտեղ ափսեի վրա գրված է «աղջիկ է»։

Այս հրապարակումը երկրպագուների շրջանում բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ Արդյոք Քրիստինան կրկին բալիկի է սպասում, և շուտով Սևակ Ամրոյանի ընտանիքում երրորդ երեխան կծնվի՝ այս անգամ աղջիկ. սա դեռ մնում է միայն ենթադրությունների մակարդակում։