Ձեր գովազդն այստեղ

Ես աներևակայելի երջանիկ եմ… Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան տարեդարձը

  • Jul 24, 2024

Այսօր «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն է:

Այս առիթով վերջինս հրապարակում է արել, որտեղ տորթ է`վրան մոմեր: Լուսինեն ինստագրամյան թրենդային հոլովակներից է ներկայացրել, որտեղ մոմերը 28 են, իսկ երբ փչում է դրանք, մոմերը «վերածվում են» 38-ի, և իր կողքին են հայտնվում ամուսինն ու երեխաները:

Լուսինեն խոստովանել է`ինքն աներևակայելի երջանիկ է:

Նշենք, որ օրեր առաջ էլ Գեղարդի վանքում մկրտվել են Լուսինեի երկու երեխաները`Արիանան և Ալեքը:

 

Հաղորդավարուհին մի քանի կադրեր էր հրապարակել, որոնք ավելի վաղ ներկայացրել էինք:

Մեկնաբանություն

Որոնում