Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով սոցցանցի իր էջերում դերասանուհին հրապարակել է իր լուսանկարն ու գրել.
«Դե ոնց են ասում մի շատ հայտնի սիթքոմու՞մ… ես արդեն տանն եմ (սոց.հարթակում): Կարող եք ինձ ողողել սիրով ու շնորհավորանքներով»:
Նշենք, որ դերսսանուհին օրեր առաջ իր ինստագրամյան էջում կիսվել էր նոր լուսանկարներով և կից գրառում էր արել.
«Ուզում ես ճանաչել տղամարդու էությունը, պարզապես նայիր նրա ընտրած կնոջը։ Կինը տղամարդու ներսի բացակա պատկերը լրացնող միակ էակն է։ Էնպես, որ զգույշ խոսեք կանանց մասին՝ հատկապես ձեր ընտրած»:
StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին: