Մինչև վերջ հավատում էր, որ կհաղթի հիվանդությանը․ այսօր Խաչատուր Հունանյանի վերջին հրաժեշտի օրն է

Այսօր հարազատներն ու ընկերները վերջին հրաժեշտն են տալիս սիրված դերասան Խաչատուր Հունանյանին, ով ամիսներ շարունակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող դերասանը հասցրել էր սիրվել հանդիսատեսի կողմից իր դերերով և մարդկային կերպարով։ Վերջին ամիսներին նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, սակայն նույնիսկ ամենադժվար օրերին նա չէր կորցնում հավատն ու բուժման հույսը՝ շարունակելով պայքարել կյանքի համար։
Ցավոք, երկարատև պայքարից հետո Խաչատուր Հունանյանը մահացավ հունիսի 6-ին՝ մեծ ցավ պատճառելով իր հարազատներին, գործընկերներին և բազմաթիվ երկրպագուներին։
Այսօր նրա վերջին հրաժեշտի օրն է, և նրան ճանաչողները կրկին հիշում են ոչ միայն որպես տաղանդավոր դերասանի, այլև որպես կենսասեր, ուժեղ ու հույսը երբեք չկորցնող մարդու։
Հանգչիր խաղաղությամբ…

















