Ձեր գովազդն այստեղ

Մինչև կտրում էինք որդուս ծննդյան տորթը, մեր տնից տարան այս բոլոր ոսկիները.Արուսյա Կավկազի տնից խոշոր չափի ոսկի են գողացել

  • Feb 05, 2025

Երեկ ռուսաստանաբնակ հայ հայտնի բլոգեր Արուսյա Կավկազի ընտանիքում տոն էր: Նրանք նշում էին բլոգերի որդու ծննդյան տարեդարձը:

Հենց երեկ բլոգերը իր հետևորդների հետ կիսվել է մի  դեպքով, որը տեղի է ունեցել իր որդու նախորդ տարվա ծննդյան տարեդարձի օրը:

Բանն այն է, որ մեկ տարի առաջ, երբ ընտանիքը նշել է որդու ծննդյան տարեդարձը և կտրել տոնական տորթը, հենց այդ ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել իրենց տանը:

Գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր, ու ինչպես Արուսյան է նշում`իր մոտ մնացել են այն զարդերը, որոնք տվյալ պահին կրել է:

 

Մեկնաբանություն

Որոնում